Ամսագրի մասին

Հանդեսը հիմնադրվել է 1948թ. «ՀՍԽՀ ԳԱ Տեղեկագիր Ֆիզիկա-մաթեմատիկական,բնագիտական և տեխնիկական գիտություններ» վերնագրով, որում տպագրվում էին նաև երկրաբանական գիտություններին նվիրված հոդվածներ: 1964թ.-ից հանդեսը լույս է տեսնում «ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին» անվանմամբ: 1993թ.-ից տարեկան հրատարակվում է 3 հատոր, յուրաքանչյուրը մոտ 5 տպագրական մամուլ ծավալով:


Հրատարակվող հոդվածները նվիրված են` ռեգիոնալ երկրաբանության, շերտագրության, հնէաբանության, տեկտոնիկայի և ակտիվ տեկտոնիկայի, երկրադինամիկայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, մագմատիզմի (մագմայականության) և պետրոլոգիայի (ապարագիտության), հրաբխականության, լիթոլոգիայի (ապարաբանության), երկրաքիմիայի, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, օգտակար հանածոների երկրաքիմիական և երկրաֆիզիկական որոնման մեթոդների, հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, ինչպես նաև ֆիզիկական աշխարհագրության, երկրաձևաբանության, օդերևաբանության, երկրաբնապահպանության, վտանգավոր երկրաբանական երևույթների, երկրաինֆորմատիկայի և այլ

 հարցերին:Աշխատանքները տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցվում են հոդվածի բուն լեզվից տարբերվող ամփոփումներով:2008թ. հրատարակվել է 1948-2007թթ. ժամանակահատվածում հանդեսում լույս տեսած բոլոր հոդվածների “Մատենագրական ուղեցույց” – ը, որի էլեկտրոնային տարբերակը պարբերաբար լրացվում է հաջորդ տարիների նյութերով:Տեղեկագրում հոդվածները տպագրվում են անվճար, հոդվածները գրախոսվում են: